«Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է». վարչապետը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին․ «Ազատություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռնիձոր գյուղում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքեց. «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»:

«Գիտեք, որ էս պահին մենք կանոնակարգի նախագծի վրա ենք աշխատում, և ըստ նախնական պայմանավորվածության, նաև ապրիլի 19-ի արձանագրության մեջ դա ֆիքսված է, որ կանոնակարգի հաստատումից հետո հանձնաժողովները կորոշեն՝ որն է»,- նշեց Փաշինյանը:

«Ես ուրիշ բանի վրա եմ ձեր ուշադրությունն ուզում հրավիրել, որ, տեսեք, ես երեկվանից Սյունիքի մարզում եմ և տասնյակ հանդիպումներ եմ ունեցել՝ և՛ սահմանամերձ, և՛ ոչ սահմանամերձ բնակավայրերում, ակնհայտ է, որ խաղաղության օրակարգը, իրական Հայաստանի օրակարգը և խաղաղության օրակարգը մեր ժողովրդի կողմից ընկալված են: Սա շատ կարևոր է, ինձ համար շատ կարևոր է, այ սա, հատկապես էս արձանագրման համար, և ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հաղորդակցել մեր ժողովրդին, թե մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում, ինչը շատ կարևոր է»,- ընդգծեց վարչապետը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий