111

Փաշինյանը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել, ինչի համար հանրաքվե է պետք․ Աբրահամյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Բաքվի Հանրապետությանը (խմբ․), ինչը կարող է միայն հանրաքվեով տեղի ունենալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Փաշինյանի սյունիքյան այցը, որին հետևելու են այցելություններ նաև այլ մարզեր, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստելու հանրաքվեի գործընթացին։

Ըստ Աբրահամյանի՝ Բաքվի Հանրապետության (խմբ․) հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Արարատի մարզում` Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը ՀՀ օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են կազմում, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Եթե նախորդ դեպքում իշխանությունը կարողացավ «սղցնել» իր զիջումը, ապա այս դեպքում լուրջ խնդիրներ կան:

Թե այս գյուղերի հանձնումը ինչ ռազմավարական հարված է Հայաստանին, տարբեր առիթներով խոսել եմ ու դեռ կխոսեմ, բայց փաստ է, որ իշխանությունը միակողմանի զիջումները դիտարկում է բացառապես իր իշխանության պահպանության տեսանկյունից և հանուն դրա շարունակելու է տրվել ադրբեջանական շանտաժին»,- գրել է նա:

1
2

Добавить комментарий

From the author