08

Ռուս փորձագետը գնահատել է Հայաստանի՝ Ֆրանսիայից գնվելիք զինատեսակների արդյունավետությունն ու առավելությունները․ «News.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանների ձեռքբերումը նշանակում է, որ անհրաժեշտ է ստեղծել արկերի մատակարարման զուգահեռ համակարգեր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայկական բանակում գերիշխող ռուսական տեխնիկայի համեմատ ֆրանսիական տեխնիկան, ի տարբերություն ռուսականի (152 մմ), այլ տրամաչափեր (155 մմ) ունի: Դրա մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայում ֆրանսիական CAESAR-ներն արդյունավետ են՝ շարժվելով ավելի արագ, քան թրթուրավոր անիվներով ինքնագնացները։

Հիշեցնենք, որ Երեւանն ու Փարիզը պայմանագիր են կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման վերաբերյալ։

«Իհարկե, CAESAR-ի անցունակությունն ավելի ցածր է, քան նրա թրթուրավոր նմանակներինը, բայց այն արագորեն տեղակայվում է կրակ արձակելու համար և արագ հեռանում կրակային դիրքերից: Նրա կրակային հեռահարությունը շատ ավելի բարձր է (մինչև 42 կմ - խմբ.), քան խորհրդային կրակային համակարգերինը (մոտ 20 կմ)։

Ֆրանսիական տեխնիկան ունի GPS թիրախավորում, որից հայկական բանակն առհասարակ զուրկ էր։ Ֆրանսիական համակարգը հնարավորություն է ընձեռում կրակելու բարձր ճշգրտությամբ` ներառյալ սովորական, շատ էժան արկերով»,- հավելել է Ֆելգենգաուերը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий

From the author