84756

Ֆրանսիայից գնված CAESAR համակարգերը պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում

Ֆրանսիայից գնված  CAESAR համակարգերը պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում: Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։

«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- գրել է Բյուսոնը։
 

 

Добавить комментарий