Опубликовано A.Gevorgyan -
Gyh

Բաքվում իշխող կուսակցությունը հանդես է եկել խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ

«Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորները կդիմեն նախագահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով։

Որոշումն ընդունվել է հունիսի 20-ին կուսակցության կառավարման խորհրդի հերթական նիստում։

Կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդագովը հայտնել է, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի և այլ հեղինակավոր միջազգային միջոցառումների ժամանակ՝ 2024 թվականի նոյեմբերին, Բաքվի Հանրապետության (խմբ.) Սահմանադրության համապատասխան հոդվածի II մասի համաձայն, խորհրդարանի հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեն։

«Կարևոր է թե՛ ընտրությունները, թե՛ նշված միջոցառումները կազմակերպել բարձր մակարդակով։ Բացի դրանից` պետք է հաշվի առնել նաև այդ ժամանակահատվածում երկրի խորհրդարանի լիարժեք գործելու նպատակահարմարությունը։ Մենք կարծում ենք, որ ստեղծված պայմաններում խորհրդարանը պետք է հանդես գա խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ և ընտրություններն ավելի վաղ անցկացնի՝ առաջնահերթություն տալով պետության շահերին»,- նշել են նիստում։

Միաձայն որոշում է կայացվել  «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներին խորհուրդ տալ հանդես գալ Բաքվի Հանրապետության (խմբ.) նախագահին Միլլի մեջլիսի (երկրի խորհրդարան - խմբ.) վեցերորդ գումարման լուծարման և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով դիմելու նախաձեռնությամբ։

Добавить комментарий