Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանում բացվել է Պարսից ծոցը Կասպից ծովի հետ կապող Ռեշտ-Կասպյան երկաթգիծը

Իրանում շահագործման է հանձնվել Կասպից ծովի հարավային ափի Գիլան նահանգում գտնվող Ռեշտ-Կասպյան երկաթուղային գիծը, որը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքից մինչև Կասպից նավահանգիստ ընկած հատվածը Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Հետագայում նախատեսվում է կառուցել գծերի հաջորդ հատվածը Կասպից նավահանգստից մինչև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաքը։

«2024 թվականի գարնան վերջին օրը նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Ռեշտ-Կասպյան երկաթուղու մի հատվածը»,- ասվում է իրանական կառավարական ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռեշտ-Կասպյան երկաթուղին Իրանի երկաթուղային ամենակարևոր և առաջնահերթ նախագծերից մեկն է, որն ավարտելու է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային հատվածը։ Այս նախագիծը մեծ նշանակություն ունի Մերձավոր Արևելքի երկրների և Եվրոպայի հետ Իրանի առևտրի համար։

37 կիլոմետր երկարությամբ Ռեշտ-Կասպյան երկաթգիծը թույլ է տալիս միացնել Իրանի հարավային և հյուսիսային նավահանգիստները, որը կապահովի Կասպից ծովի կապը Պարսից և Օմանի ծոցերի հետ: Ըստ Իրանի Գիլան նահանգի շինարարության հաստատման գծով փոխնահանգապետ Մուսա Ֆակուրի՝ այս երկաթուղային նախագծի աշխատանքները սկսվել են հինգ տարի առաջ:

Добавить комментарий