Անկարան ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Երևանի որոշումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել Հայաստանի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու մասին. «Մենք ուրախ ենք, որ Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի նման պետություններից հետո Հայաստանը ևս Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին որոշում է կայացրել:
Հայաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի, իրավունքների հավասարության, ինքնիշխանության և խաղաղության մեջ միասին ապրելու սկզբունքներին և ճանաչում է Պաղեստին պետությունը»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել Պաղեստինը մեծ թվով երկրների կողմից ճանաչելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը Պաղեստին պետությունը ճանաչելու մասին հայտարարել է այսօր առավոտյան:
Добавить комментарий