hfudj

Ամերիկյան ընկերություններից մեկը գաղտնի ստորջրյա անօդաչու սարք է ցուցադրել

Ամերիկացի ռազմական կապալառու «Northrop Grumman»-ը ներկայացրել է մի քանի տեսանյութ՝ նվիրված DARPA նախագծի շրջանակում գաղտնի մշակմանը՝ մեծ չափի ստորջրյա անօդաչու «Manta Ray»-ին, հայտնում է «Տեխկուլտը»։

«Manta Ray»-ը դեռևս միայն ապագա XLUUV ստորջրյա դրոնի նախատիպն է։ Դատելով տեսանյութից՝ «Northrop Grumman»-ը ստեղծել է տպավորիչ չափերի ֆուտուրիստական ​​ստորջրյա մեքենա, որը նման է իր բնական նախատիպին՝ ծովային կատվաձկանը։ Մշակողների մտահղացմամբ՝ վտանգավոր մարտական ​​առաջադրանքներ կատարելիս ստորջրյա մեքենան մարդկանց պետք է փրկի անհարկի ռիսկից։

Արտաքին տվյալները ցույց են տալիս, որ այն մշակվում է խոշոր բեռներ մեծ տարածություններով ինքնուրույն փոխադրելու նպատակով։ Ամրապինդ հիդրոդինամիկ մարմինը նրան հնարավորություն կտա տեղաշարժվելու՝ մերթ բարձրանալով ջրի երես, մերթ սուզվելով դեպի ծովի խորքեր:

Ստորջրյա անօդաչու թռչող սարքի տեղաշարժն ու մանևրելիությունը ապահովվում են թևերի եզրերին տեղադրված երկու քառաթևավոր պտուտակով։ Անհրաժեշտության դեպքում էներգիա խնայելու համար «Manta Ray»-ը կկարողանա «կանգառներ» անել ծովի հատակին։

Աղբյուրը՝ «News.am»

Добавить комментарий