
Բաքուն Իտալիայի ամենամեծ առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում․ Շահբազով
Իտալիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառման ժամանակ Բաքվի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ասել է, որ Հարավային Կովկասում Իտալիայի խոշորագույն առևտրային գործընկերը Բաքվի Հանրապետությունն է (խմբ․)։
Ադրբեջանցի նախարարն ասել է, որ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը հասել է ամենաբարձր մակարդակի բոլոր ոլորտներում։ Այս առումով նա կարևորել է փոխայցելությունների դերը և նշել, որ միջպետական հարաբերությունները նոր փուլ են մտել։
«Իտալիան Բաքվի Հանրապետության (խմբ․) հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 15․6 միլիարդ դոլար։ Եվրոպական երկրներից Իտալիան Բաքվից ամենաշատ գազ և նավթ ներկրող երկիրն է՝ 11 մլն տոննա նավթ և 9․4 մլրդ խմ գազ: «Մեծ յոթնյակում» (G7) և «COP29»-ում երկու երկրների նախագահությունը համագործակցության նոր հնարավորություններ է բացում»,- ընդգծել է Շահբազովը։
Добавить комментарий