125

Հայաստսնի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ. Ոսկանյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։ 

Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։ 

Չի կարող ինչ-որ մեկը հանդես գալ Հայաստանի ինքնիշխանության դիրքերից և անել ամեն ինչ, որպեսզի այդ մարտահրավերի ու վտանգի աղբյուր քաղցկեղային գոյացությունն էլ ավելի ամրապնդվի և հզորանա։ 

Հետևաբար, բանաձևը բավականին պարզ է՝ Հայաստսնի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե արհեստածին Ադրբեջանին հանձնվել»։ 

 

Добавить комментарий

From the author