սվ

Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների:

Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե' իր ղեկավարած հանձնաժողովի անդամների եւ թե' Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ' ստանալով վերջիններիս հավանությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:

 

Добавить комментарий

From the author