
Ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը. Էրդողան
«Ողջունելի է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը»,- այս մասին Անկարայում հունիսի 26-ին իշխող «Արդարություն և զարգացում» խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը նաև Անկարայի միանշանակ աջակցությունն է հայտնել Լիբանանին՝ պնդելով, թե Իսրայելը կարող է պատերազմ սկսել այդ երկրի դեմ։
«Թուրքիան աջակցում է Լիբանանին և տարածաշրջանային մյուս դերակատարներին ևս կոչ է անում սատարել Բեյրութին»,- նշել է Էրդողանը։
Добавить комментарий