Опубликовано H.Andreasyan -

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները․ Միրզոյան

Ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները և ՀՀ հարաբերությունները հարևանների հետ։

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները․ «Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ–ի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները»։

Добавить комментарий