Իրանն իմիջիայլոց է արձագանքել ՀՀ-ի կողմից Պաղեստինի անկախության ճանաչմանը
Պաշտոնական Թեհրանն իմիջիայլոց է արձագանքել Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի պետության անկախության ճանաչմանը։
Այս մասին տեղեկացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին հետևող «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին։
Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ Քանաանին մասնավորապես ասել է․ «Ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»:
Добавить комментарий