Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են

Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր տեղի է ունենում արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Ըստ «‎Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ երկրում ստեղծված ավելի քան 58 հազար ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61 մլն 452 հազար 321 քաղաքացի։

Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու՝ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին և խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

Ընտրությունները հավանաբար առաջին փուլով չեն ավարտվի, քանի որ, ըստ հարցումների, թեկնածուներից որևէ մեկին չի հաջովի ստանալ ձայների 50 տոկոսից ավելին։

Ընտրությունների արդյունքում կորոշվի, թե Իրանի նախագահի պաշտոնում ով է փոխարինելու Էբրահիմ Ռայիսիին, որը մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր։

 

 

Добавить комментарий