01

Հայաստան կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը

Առաջիկայում Հայաստան կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Добавить комментарий