detq

Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցել միայն միջնորդների միջոցով. Զելենսկի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցել միայն միջնորդների միջոցով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Զելենսկին ասել է ամերիկյան «The Philadelphia Inquirer» պարբերականին տված հարցազրույցում։

Լրագրողի հարցին, թե ինչ հանգամանքներում է հնարավոր, որ Ուկրաինան բանակցի Պուտինի հետ, Զելենսկին, մասնավորապես, պատասխանել է․ «Հնարավոր է մի մոդել, որտեղ կարող են գտնվել լուծումներ։ Այդ մոդելն առաջին անգամ կիրառվել է «հացահատիկային միջանցքի» շուրջ բանակցություններում, երբ Ուկրաինան բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի ու Թուրքիայի հետ։ Նրանք իրենց վրա էին վերցրել մեզ հետ բանակցելու, ապա Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագիր կնքելու պատասխանատվությունը։ Նման մոդելը կարող է կիրառվել նաև տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավագնացության հարցերի համար։ Առայժմ մենք միայն այս մոդելն ունենք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմն Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու համար պահանջել էր, որ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Դոնբասից և «Նովոռոսիայից», Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրից, ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ինչպես նաև չեղարկվեն արևմտյան բոլոր պատժամիջոցներ։ Զելենսկին իր հերթին այս պայմանները «վերջնագիր» է անվանել։

 

Добавить комментарий

From the author