
Էրդողանը կմասնակցի Շուշիում կայանալիք գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսին կայցելի մի շարք երկրներ։ Հրապարակվել է Թուրքիայի նախագահի հուլիս ամսվա այցերի ցուցակը։
Այսպիսով` Էրդողանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
Դրանից հետո նա կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը կկայանա հուլիսի 6-ին Շուշի քաղաքում։
Նշենք, որ Էրդողանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։
Добавить комментарий