10

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Բաքվում պահվող 23 հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար. ԱԳՆ պատասխանը. «Ժողովուրդ»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանին հստակ հարցրել ենք. «Պարո'ն Միրզոյան, թե՛ Դուք, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հրապարակային նշել եք, որ Բաքվում (խմբ.) պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Չնայած սրան` որևէ աշխատանք տեսանելի չէ. վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ որևէ հիշատակում նույնիսկ չկա, անգամ պաշտոնական հաղորդագրություններում:

- Արդյոք հարցը շարունակո՞ւմ է մնալ օրակարգում, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջազգային ասպարեզում Բաքվում պահվող 23 հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար:

- Արդյոք անհրաժեշտություն չկա՞ հրապարակային որոշ քայլերի և միջոցների, որպեսզի միջազգային գործընկերները կամ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, հիմնվելով պաշտոնական Երևանի հրապարակային հայտարարության վրա, իրենց ձայնը միացնեն և խնդրին ավելի լայն հնչեղություն տան:

- Արդյոք գերիների վերադարձի հարցը ներառվա՞ծ է հայ-ադրբեջանական ընթացող բանակցությունների և խաղաղության պայմանագրի համատեքստում»:

Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ սահմանված ժամկետում ձևակերպված ծավալուն հարցերի համար ստացանք հետևյալ ընդհանրական պատասխանը։

«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Բաքվի (խմբ.) կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքական անձանց ազատ արձակման խնդիրը հայկական կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հրատապ մարդասիրական հարց է, որի ուղղությամբ մշտապես աշխատանք է տարվում»,- ասված է գրության մեջ։ Ոչ մի կոնկրետություն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում

Добавить комментарий

From the author