
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Добавить комментарий