սա

ՌԴ-Ադրբեջան-Իրան ձևաչափը կարող է զսպել Բաքվի հավակնությունները Հայաստանի հանդեպ. Քեռյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը գրում է. «Իրանը ազատ առևտրի պայմանագրով  փաստացիորեն լայն տնտեսական ինտեգրման է գնում ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը լինելով նրան սահմանակից ԵԱՏՄ անդամ միակ պետությունը ստանում է 70մլն. երկրում տնտեսակա-առևտրական ելքի բացառիկ հնարավորություն: Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է: Արդեն ուրվագծվում է ՌԴ-Ադրբեջան-Իրան տրանսպորտային կոմունիկացիոն համագործակցության ձևաչափը, դեպի հարավային ծովեր ելքով: Կնքվում է ՌԴ-Իրան գազային պայմանագիր: Այս ձևաչափը կարող է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանդեպ:

Վրաստանը սառեցնում է իր եվրաինտեգրման քաղաքականությունը, քառորդ դար սպասելուց և հիասթափվելուց հետո: Թրամփը համարյա ընտրված է և նա վերջ է դնելու ուկրաինական պատերազմին, որի արդյունքում ակտիվանալու է ՌԴ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Շատ անհրաժեշտ տեղեկատվություն եվրոինտեգրման «հանրաքվեի» մեծ փոթորիկի ռահվիրաներին, ՀՀ ամբողջ հեռուստաեթերը և մեդիադաշտը վարող պալատական «քաղաքագետ-վերլուծաբաններին», նրանց արցունքակալ աչքերով հարցեր տվող հեռուստալրագրող-հաղորդավարներին և նրանց հովանավորներին:

Հա, մեկ չմոռանամ ավելացնել, որ ժողովրդավարությունը անվտանգության գրավականն է, որովհետև ՌԴ, Իրանը, Ադրբեջանը և ավտորիտարիզմի ուղին բռնած Վրաստանը ահավոր «ժողովրդավար» են, դե ինչպես միշտ խեղճ Հայաստանն էլ էն գլխեն ժողովրդավարության կղզյակ է և շնորհիվ դրա շատ մեծ «նվաճումների» ունի, հատկապես ոչ ժողովրդավար Ադրբեջանի հետ հակամարտության մեջ: Լավ եղեք իմ սիրելի ժողովրդավար հայրենակիցներ, դուք հաստատ սխալվում եք, բայց աստված տա ես սխալվեմ»:

Добавить комментарий

From the author