Опубликовано A.Muradyan -
Դետք

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն Աստանայում հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան կարևորում է Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը։
«Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել դրա համար, մենք կողջունենք շփումները հարևան պետությունների հետ, որոնք թույլ են տալիս այս գործընթացի հետագա հաջող զարգացումը»,- ընդգծել է Պեսկովը։

Добавить комментарий