Опубликовано G.Avetisyan -
65

Ժամանակն է վաղուց, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. Միրզոյան

Հայաստանը միանգամայն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը:

Այս մասին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Պատրաստ ենք նաև, այդ տեսլականն ունենալով, այդ տեսլականին ընդառաջ՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների և պայմանավորված քայլերի իրականացմանը:

Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ, մենք ունենք արդեն պայմանավորվածություն և կարծում ենք՝ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան»,- ասել է նա:

Միրզոյանն ընդգծել է՝ ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

 

Добавить комментарий