Աստանայում հանդիպել են Ալիևը և Պուտինը
Հուլիսի 3-ին հանդիպում է կայացել Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերից առաջին տեղում է «Հյուսիս-հարավ» մայրուղին։
«Այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններ կան, այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերության։ Մենք գործում ենք 2022 թվականին Ձեզ հետ կնքած պայմանագրի հիման վրա։ Սա լավ հիմք է բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։
Ալիևն իր հերթին նշել է, որ Մոսկվայում քննարկել են «Հյուսիս-հարավ» նախագիծը, ինչից հետո դրական տեղաշարժեր են եղել. «Մենք վճռական ենք ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքը Բաքվի (խմբ.) տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, սակայն չի համապատասխանում մեր գործընկերների և հարևանների մտադրություններին՝ այս նախագծի առավելագույն օգտագործման վերաբերյալ»։
Добавить комментарий