
Բաքուն, Թուրքիան և Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Բաքվի Հանրապետության, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ կանցկացնեն։
Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի միջև։
Հանդիպման ընթացքում շոշափվել են պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության հարցեր, ընդգծվել է 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով անցկացվող զորավարժությունների կարևորությունը։
Ընդգծվել է նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում երեք երկրի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցը։
Добавить комментарий