58741

Չինաստան-Ադրբեջան համատեղ հռչակագիրը Բաքվի պատասխանն է Օ՛Բրայենի խայտառակ այցին. ադրբեջանագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Աստանայում ընդունվել է «Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը»: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ սա Օ՛Բրայենի խայտառակ այցի պատասխանն է, որի ժամանակ ամերիկյան կողմը փաստացի «միջանցքային» տրամաբանության առաջարկ էր արել Ալիևին։ «Ի պատասխան՝ Բաքուն ևս մեկ անգամ վերահաստատում է, որ իր ճամբարը դա ՌԴ-ն ու Չինաստանն է միթե՞ արևմտյան գործընկերները որևէ հետևություն կանեն սրանից հետո, ես որ խիստ կասկածում եմ․․․»,- տելեգրամյան ալիքում գրում է Հայրապետյանը: 

Նա նաև հավելում է. «Չինաստան-Ադրբեջան համատեղ հռչակագրում ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնում միանալ BRICS-ին, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը BRICS համագործակցությանը։

Հիշեցնեմ, որ BRICS-ը դա հինգ երկրների խումբ է և հիմնադրվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից։  BRICS-ը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ադրբեջանն ակնհայտ աշխարհաքաղաքական ընտրություն է անում, միևնույն ժամանակ շարունակում գազային դիվերսիֆակացիայի բլեֆ խաղալ Եվրոպայի հետ։ Չգիտե՞ն եվրոպական շրջանակներում, որ հենց ռուսական գազն է վաճառում Ադրբեջանը։ Վստահ եմ՝ գիտեն, ուղղակի չիմանալու են տալիս, անունն էլ դնում «գազային դիվերսիֆիկացիայի»։ Եվ մինև արևմտյան շրջանակները աչք փակեցին Արցախում տեղի ունեցածի վրա՝ հավանաբար այն հույսով, որ Ադրբեջանը դա կգնահատի, Ադրբեջանն ավելի խորացրեց իր համագործակցությունը ՌԴ-ի ու Չինաստանի հետ»։

 

Добавить комментарий

From the author