Опубликовано A.Gevorgyan -
derf

Էրդողանն անդրադարձել է Բորալթանի ողբերգությանը

«44-օրյա  պատերազմի ընթացքում Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությունը Ադրբեջանին հնարավորություն տվեց ազատագրել Ադրբեջանի պատմական հողերը հայկական օկուպացիայից և հանեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը»,- AZERTAC-ը հայտնում է, որ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Անկարայում կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Թուրքական պետության ղեկավարը 176 ադրբեջանցիների գնդակահարությունն անվանել է ողբերգություն (Բորալէթանի - խմբ․) և ասել, որ այդ ողբերգության մեղավորը Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունն է (CHP), որն այդ ժամանակ իշխանության էր։ 

«Մեր ազգը 76 տարի շարունակ իր սրտում կրել է Բորալթանի ողբերգության ցավը։ Ղարաբաղի 30-ամյա հայկական օկուպացիան արդեն ավարտվել է, և թուրք ժողովուրդը փրկվել է Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նման իրադարձությունները կրկնվեն»,- ասել է նա։  

Նշենք, որ Բորալթանի դեպքն առնչվում է ընդդիմադիր  «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հետ։ 1944 թվականին 146 ադրբեջանցի  ռուսներից փախուստի դիմելով  ապաստան էին փնտրում Թուրքիայում: Այդ ժամանակ իշխող ԺՀԿ-ը նրանց վերադարձրեց Ստալինի զինվորներին: Նրանց գնդակահարել են թուրք զինվորների աչքի առջև, երբ նրանք (Արաքս գետի վրայի) Բորալթան կամրջով անցան մյուս կողմը։ 

Добавить комментарий