
Ալիևը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ջոզեֆ Բայդենին հուլիսի 4-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Բաքուն հատուկ նշանակություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններին։
«Մեր երկրները միշտ սերտորեն համագործակցել են տարածաշրջանային բարդ մարտահրավերների լուծման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության խնդիրների լուծման գործում։ Առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկարաժամկետ և արդյունավետ համատեղ գործունեությունը էներգետիկայի ոլորտում։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Բաքվի Հանրապետության (խմբ.) էներգետիկ ռազմավարության և Հարավային գազային միջանցքի իրականացման հարցում, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,- նշված է հայտարարության մեջ։
Добавить комментарий