detq

Թեհրանը Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության խոչընդոտներ չի տեսնում

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական, Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հայտարարել է, որ Թեհրանը Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու հարցում խոչընդոտներ չի տեսնում։ Ըստ «‎Դետք»-ի՝ այս մասին իրանցի պաշտոնյան ասել է «Financial Times» պարբերականին տված հարցազրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, դրա համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է նա։

Խարազին շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև խոչընդոտներ չկան նաև սպառազինությունների վերաբերյալ գործարքների կնքման հարցում։ Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն բանակցություններ վարել է  ռուսական կործանիչներ ձեռք բերելու մասին։ «Առաջիկայում մենք պետք է ստորագրենք ռազմավարական համապարփակ համաձայնագիր»,- նշել է նա։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը հերթական անգամ հերքել է նաև այն պնդումները, համաձայն որոնց` Իսլամական Հանրապետությունը ռուսական կողմին անօդաչու թռչող սարքեր է վաճառում։
 

Добавить комментарий

From the author