Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունն օկուպացված Շուշիում կայանալիք գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը օկուպացված Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նիստին։
Այս մասին հայտնում են թուրքական որոշ ԶԼՄ-ներ` նշելով, որ պատճառն այն է, որ նա անձամբ է ներկա գտնվելու Թուրքիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպմանը, որը կայանալու է Բեռլինում։
Էրդողանի այս քայլը թուրքական լրատվամիջոցները ներկայացնում են իբրև հաջակցություն թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին։
Добавить комментарий