Опубликовано A.Gevorgyan -
hyuj

Ադրբեջանական բանակում մարտավարական զորավարժություն է անցկացվել

Ընթացիկ տարվա նախապատրաստական ​​պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի տարբեր զորքերի անձնակազմերի հետ անցկացվել է մարտավարական հատուկ զորավարժություն՝ բարդ տեղանքային պայմաններում մարտական ​​աջակցության մեքենաների հնարավորությունները գնահատելու, փոխադարձ կապի կազմակերպման և կատարելագործման նպատակով։ 

 Նշվել է, որ ՊՆ ղեկավարությունն այցելել է՝ վերահսկելու զորախաղերի ընթացքը։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին զեկուցվել է, որ ժամանակակից կառավարման համակարգերի և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացված վարժանքներում զինվորականներն առաջադրանքները կատարում են պրոֆեսիոնալ կերպով։

Զորավարժության հիմնական նպատակն էր հրամանատարության և հսկողության կազմակերպումը, այդ թվում՝ որոշումներ կայացնելու և հրամանատարների` ուժեր կիրառելու գործնական հմտությունների կատարելագործումը։

Добавить комментарий