Թյուրքական աշխարհի և ԹՊԿ-ի զարգացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է․ Իլհամ Ալիև
«Թյուրքական երկրների հետ կապերի ընդլայնումը, թյուրքական աշխարհի և Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) զարգացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են»,- այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը միշտ ջանքեր է գործադրել թյուրքական աշխարհի սերտ միավորման, նրա քաղաքական, տնտեսական և ռազմական հզորության աճի, միջազգային ասպարեզում ուժի կենտրոն դառնալու համար»,- հավելել է նա:
Добавить комментарий