Խաղաղության բանալին Բաքվի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների դադարեցումն է. Բայրամով
«Իրական խաղաղության պայմանագրի բանալին Բաքվի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների դադարեցումն է»,- Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների պաշտոնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Բայրամովը և ընդգծել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու մասին սահմանադրական հղումներից։
Նշենք, որ Բայրամովը Ֆիդանի հետ հուլիսի 5-ին տեղի ունեցած երկկողմ հանդիպման ընթցքում կրկին Հայաստանի Սահմանադրության մասին է հիշատակել` հայտարարելով, որ Հայաստանի մայր օրենքը խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներից է։
Добавить комментарий