Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի գերագույն առաջնորդը Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել Ռայիսիի ուղին

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ նախագահ  Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունը։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Խորհուրդս է ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- նշել է Իսլամական Հանրապետության առաջնորդը։

Ալի Խամենեին շեշտել է, որ Իրանի ընտրված նախագահը պետք է օգտագործի երկրի հնարավորությունները ժողովրդի բարեկեցության և երկրի առաջընթացի համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը՝ ստանալով ձայների 536%-ը։

 

 

 

Добавить комментарий