Опубликовано A.Muradyan -
detq

Էրդողանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահը մեկել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է թուրքական  «TRT Haber» լրատվական կայքը։

Էրդողանը, որը կհանդիպի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, կվարի նաև երկկողմ բանակցություններ։ Դաշինքի անդամները կքննարկեն պաշտպանության և անվտանգության հարցեր:

Էրդողանը կմասնակցի.

հուլիսի 9-ին՝ գագաթնաժողովի առաջին օրը, գագաթնաժողովի 75-ամյակին նվիրված ծրագրին,
հուլիսի 10-ին՝ դաշինքի 32 անդամից բաղկացած պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը,
հուլիսի 11-ին առաջնորդները կհանդիպեն նույն սեղանի շուրջը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստում:

Թուրք նախագահը Վաշինգտոնից մեկնելուց առաջ մամուլի ասուլիս կանցկացնի:

Добавить комментарий