01

Երևանի ու Բաքվի միջև սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կրկին կուլիսային քննարկումների փուլում․ Աբրահամյան

Ըստ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի՝ Հայաստանի ու Բաքվի միջև սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կրկին կուլիսային քննարկումների փուլում է:

«ՀՀ կառավարիչը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածներում Բաքվի Հանրապետությանը (խմբ.) տարածքներ հանձնելուց հետո որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու մինչև այժմ Բաքվի հետ համաձայնեցված չէ սահմանային ճշգրտումների կանոնակարգը և որ շատ կարևոր է` առանց ամբողջական համաձայնեցումների, ինչու է Բաքվին տարածքներ զիջել:

Իհարկե, շատ դժվար է տեղի ունեցողը դելիմիտացիա անվանելը, որովհետև այն, ինչ ենթադրում է այդ պրոցեսը, միայն խիստ վերապահումներով կարելի է դելիմիտացիա կոչելը:

Սա Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է, որը ՔՊ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո»,- գրել է Աբրահամյանը:

Добавить комментарий