Опубликовано A.Muradyan -
դետք

Էրդողանը մեկնաբանել է ինքնահռչակ Հս. Կիպրոսի մասնակցությունը Շուշիում ԹՊԿ-ի գագաթնաժողովին

«Մեր կարծիքով` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն արդեն իսկ Թյուրքական պետությունների կազմակերպության լիիրավ անդամ է»,- այս մասին ԱՄՆ այցից առաջ լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նրանց (թյուրքական պետությունների խմբ.), հատկապես Ադրբեջանի մոտեցումը նույնն է, ինչ մեր դիրքորոշումը։ Շուշիի վերջին գագաթնաժողովին մասնակցել է նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Հետագա գործընթացում մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք ՀԿԹՀ-ն հասցնել լիիրավ անդամակցության մակարդակի»,- ընդգծել է նա։ 

Նշենք, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը ԹՊԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ։

Добавить комментарий