Опубликовано D.Guyumjyan -
detq

Փեզեշքիանն ու Ասադը կարևորել են Իրան-Սիրիա կապերի ընդլայնումը

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հորիզոնների շուրջ։ Միևնույն ժամանակ Փեզեշքիանն ու Ասադը կարևորել են Իրան-Սիրիա կապերի ընդլայնումը։

Ասադը շեշտել է, որ Թեհրանի և Դամասկոսի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հավատարմության և սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ դրանք բխում են իրենց կարևորության պատճառով գաղութատիրական պատմական ագահության թիրախ դարձած հեգեմոնիայի դեմ դիմադրությունից։

Իրանի նորընտիր նախագահն իր հերթին ընդգծել է իր երկրի աջակցությունը Սիրիային ու դիմադրությանը, երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև պայմանավորվածությունների իրականացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների։
 

Добавить комментарий