98654

Հայաստանում հարցվողների 80,3 տոկոսը դեմ է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելուն. «Gallup»

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հուլիսին հարցման ենթարկվածների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 11,7 տոկոսը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 3,3 տոկոսը կարծում է, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։

Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա նշել է, որ ավելի վաղ, մինչեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, թվերն այլ էին։ «Մասնավերապես, հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն»,- ավելացրել է Նավասարդյանը։

 

Добавить комментарий

From the author