978652

Ինչի՞ մասին է լռում Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան «համեստորեն» լռում է այն մասին, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հատուկ շեշտել է տարածաշրջանում սահմանների փոփոխման անթույլատրելիության իրանական հաստատուն պաշտոնական դիրքորոշումը, որը դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» նշանակում է առաջին հերթին, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան») մերժելի լինելն, ինչին անդրադարձել են իրանական լրատվամիջոցները։ 

Այս կարևոր հանգամանքը, կարծում եմ՝ հատուկ է բաց  թողնվել լրահոսից, քանի որ այն ուղղակի հակասում է նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած այն քարոզչական փուչիկին, ըստ որի Իրանի նախագահն, իբր, էթնիկ ադրբեջանցի է։ 

Հիմա ամենահետաքրքրականն այն է, թե արդյո՞ք Բաքվի բռնապետը ներկա կլինի՞ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ նրա բացակայությունը վերջնականապես կպայթեցնի Բաքվում հորինված քարոզչական առասպելը»։

 

Добавить комментарий

From the author