30 տարի շարունակ փակ հայ-թուրքական սահմանը բացվեց՝ Ադըյաման օգնություն ուղարկելու համար. Արարատ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել, որ շուրջ 30 տարի փակ հայ-թուրքական սահմանը բացվել է Թուրքիայի Ադըյաման նահանգ օգնություն ուղարկելու համար։
Ինչպես հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Միրզոյանն այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին հայ փրկարարների և հայկական աջակցության կապակցությամբ արտահայտած խոսքերի համար՝ իր գոհունակությունը հայտնելով, որ հայ փրկարարներին իրենց գործընկերների օգնությամբ հաջողվել է մարդկային կյանքեր փրկել:
«Խորհրդանշական եմ համարում նաև, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակ հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ փետրվարի 14-ի երեկոյան, և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման»,- հայտարարել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանը երկրորդ անգամ մարդասիրական օգնություն է տրամադրում Թուրքիային։
Добавить комментарий