ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ դիտարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Դեսպան Քվինը Կապանում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկեց սահմանին տիրող իրավիճակը։ Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Добавить комментарий

From the author