00

Սահմանազատման արդյունքում վերջ կդրվի տասնամյակներ շարունակվող վեճին. Ալեն Սիմոնյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ՀՀ իշխանությունը հույս ունի, որ սահմանազատման արդյունքում վերջ կդրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող վեճին, որի հետևանքով երկու մեծ պատերազմ է եղել։ «Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա որոշեց արտահերթ ելույթով հանդես գալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթից հետո, երբ վերջինս պահանջեց, որ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը կոնկրետ ասի, թե ՀՀ տարածքից քանի քառակուսի մետր կամ քառակուսի կիլոմետր է տրվել Ադրբեջանին։

«Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դառած խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Հասցեատերն ինքը չէ, և դուք այն, ինչ ասում եք, քաղաքական հարց է։ 1 մլն 347 անգամ պատասխանը հնչել է`ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել տալ, չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,– ասաց Սիմոնյանը։

Խաչատրյանը հիշեցեց, որ քաղաքացիները թե՛ Կիրանցում, թե՛ Շուռնուխում ունեցել են սեփականության վկայական, որտեղ հստակ նշվում է, որ իրենց տունը Հայաստանի Հանրապետության տարածք է։

«Հիմա դուք ասում եք` էտ քարտեզը սխալ է։ Կա կադաստրային քարտեզների ուղղման կարգ, ուղղեիք, նոր թուղթ տայիք, ասեիք` սա է իրավիճակը։ Զարմանում եմ , որ բոլոր սխալները ի վնաս մեզ են լինում, չկա մի սխալ, որ հօգուտ մեզ լինի»,– ասաց պատգամավորը։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց` ո՞վ ասաց` չի եղել, բայց թե ինչի մասին է խոսքը, չմանրամասնեց։

Добавить комментарий

From the author