Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին․ Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին։
Թուրք դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանն առանց վարանելու կանգնել է թուրք ժողովրդի կողքին։ Նա նկատել է, որ մարդասիրական համերաշխությունը լավագույն տարբերակն է տառապանքը մեղմելու համար։
«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- գրել է նա։
Քըլըչը միևնույն ժամանակ լուսանկարներ է հրապարակել, որոնցում դիմավորում է Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը։
Добавить комментарий