Опубликовано H.Andreasyan -

ԱԺ-ն ընդունել է Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողների վերաբերյալ օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստին ընդունել է Արցախի Հանրապետությունից տեղահանված և 2023 թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ ԱՀ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց ՀՀ անվտանգային մարմիններում ծառայությունը շարունակելու օրինագիծը։

Նախագիծն ընդունվել է միաձայն` 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք։

Միաժամանակ հաշվի են առնվելու Արցախում նրանց ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը։ Նշված կարգավորումը ժամանակավոր է գործելու` մինչև 2025 թ. հուլիսի 1-ը։

Добавить комментарий