Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերականգնել է իր գործունեությունը
Ադրբեջանի դեսպանությունն այսօրվանից վերսկսել է իր գործունեությունը Իրանում՝ նոր հասցեում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի արտաքին գերտեսչության տարածած հաղորդագրությանը։
«Դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և խնդիրների լուծմանը»,- ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։
Добавить комментарий