Опубликовано A.Muradyan -
դետք

Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն հաջողությամբ շարունակել համատեղ ջանքերը՝ հանուն ադրբեջանա-թուրքական կապերի ընդլայնմանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուլիսի 15-ի իրադարձությունների ութերորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով որ «խորապես հարգում է այս երկրում հեղաշրջման փորձի կանխման ժամանակ զոհվածների հիշատակը»։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ընդգծելով Աստանայում Էրդողանի հետ ունեցած վերջին հանդիպումը, նամակում Ալիևը նշել է. «Վստահ եմ, որ մենք այսուհետ ևս հաջողությամբ կշարունակենք մեր համատեղ ջանքերը՝ հանուն ադրբեջանա-թուրքական կապերի ընդլայնման, բազմակողմ համագործակցության և ռազմավարական դաշնակցության, բարեկամության, փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված աշխարհում նմանը չունեցող միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»:

#Դետքի_հետագծով

2016 թ. հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որը հաջողության չհասավ։
ԱԶԿ-ն հեղաշրջման փորձի ամբողջական պատասխանատու համարեց Ֆեթուլլահ Գյուլենին, վերջինս էլ իր հերթին, Էրդողանին մեղադրեց հեղաշրջման փորձը «բեմադրելու» և «ամբողջատիրական համակարգ» կառուցելու համար։

Ընդհանուր առմամբ հեղաշրջման փորձի ընթացքում զոհվեց 250 մարդ, վիրավորների թիվն անցնում էր 2200-ը։

Ըստ թուրքական կառավարության հաշվարկների՝ հեղաշրջման փորձի ընթացքում երկրին հասցվեց 100 մլրդ ԱՄՆ դոլարի նյութական վնաս։

Նշենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ը սկսվեց նշվել որպես Ժողովրդավարության և ազգային միասնության տոն ( 15 Temmuz Demokrasi ve Milli Birlik Günü)։

Добавить комментарий