Опубликовано G.Avetisyan -
54

Վարչապետ Փաշինյանը մեկամսյա արձակուրդում է լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով, հայտնում է վարչապետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը։ 
 
Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ եւս մինչեւ օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես, Տավուշի եւ Արմավիրի մարզեր։

 

Добавить комментарий