Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է. ՊՆ խոսնակ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է։

«Հաստատում եմ՝ վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- 1lurer.am-ին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Ըստ նախնական տվյալների՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

Добавить комментарий

From the author