0125

Ամրապնդել ՀՀ պաշտպանական կարողությունները. Սուրեն Պապիկյանը` ՀՀ-ին 10 մլն եվրո տրամադրելու մասին

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշման համար: 

«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:

Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»,- X-ի միկրոբլոգում գրել է Պապիկյանը:

 

Добавить комментарий

From the author